FT. Հունաստանը համաձայնել է ընդունել պարտապանների պահանջները` որոշ վերապահումներով

FT. Հունաստանը համաձայնել է ընդունել պարտապանների պահանջները` որոշ վերապահումներով

PanARMENIAN.Net - Հունաստանի իշխանություններն ընդունել են միջազգային պարտատերերի պահանջները, ինչը թույլ կտա շարունակել երկրին ֆինանսական աջակցությունն ու կօգնի երկրին խուսափել դեֆոլտից: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ Financial Times պարբերականին հղումով, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը համապատասխան նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարներին:

Ցիպրասն ընդունել է երկրի ներքին սոցիալական, ֆինանսական ֆիսկալային քաղաքականության վերաբերյալ պարտապանների պահանջները, որոնք օգնության տրամադրման նախապայմանն էին: Մասնավորապես, Հունաստանի կառավարությունն ընդունել է կենսաթոշակի անցնելու տարիքը մինչև 67 տարեկանը բարձրացնելու պահանջը, սակայն խնդրում է հետաձգել անցումը մինչև 2022 թվականը: Կառավարությունը խնդրում է նաև զիջում երկրի կղզիներում աշխատող գործարարներին 30% հարկային արտոնություններ տրամադրելու հարցում:

Նախկինում հաղորդվում էր, որ հուլիսի 1-ին փաստացի Հունաստանի օգնության ծրագրի երկրորդ փուլը: Երկիրը փաստացի խախտեց համաձայնագրերը, որոնցով ֆինանսական օգնության դիմաց պարտավորվում էր ներդաշնակեցնել իր ներքին քաղաքականությունը պարտապանների պահանջներին: Կառավարությունը հայտարարում է, որ պահանջները կբերեին ՀՆԱ 10% կրճատման, հարկերի ավելացման, աշխատավարձերի ու թոշակների նվազման: Աթենքը, փաստացի, չստացավ 7.2 մլրդ եվրո օգնությունը, որը պիտի ուղղվեր Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՀ դիմաց կուտակած վարկերի մի մասի մարման համար: Աթենքն ուշացրել է ԱՄՆ-ին 1.6 մլրդ եվրո վճարումն ու խնդրել տեղափոխել վարկի ամառային մասնաբաժնի մարումը մինչև նոյեմբեր:

2008-2014 թթ. ընթացքում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է $240 մլրդ-ից մինչև $180 մլրդ, բնակչության եկամուտներն ընկել են 40%-ով, գործազրկության ցուցանիշը՝ աճել մինչև 27%: Հուլիսի 5-ին Հունաստանում կանցկացվի հանրաքվե՝ պետական ծախսերի ապագա կրճատման հարցով: Եթե հույները «ոչ» ասեն ծախսերի առավել խնայող ռեժիմին, երկիրը, հնարավոր է, լքի եվրագոտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---