ՌԴ-ն $6 մլն կտրամադրի Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին 1 հուլիսի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը 2015-17թթ.-ին 6 միլիոն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամին՝ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում պարենային անվտանգության և սննդի ապահովման գործում տեխնիկական օգնության ծախսերի, ինչպես նաև՝ գյուղանտնտեսության կայուն զարգացման ֆինանսավորման համար: Երեք տարվա ընթացքում տրամադրվելու է 2-ական միլիոն դոլար, ՏԱՍՍ գործակալությունին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում գործակցության, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատարակարարման և այլն: Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման համար ռուսական կողմը Հայաստանին անհատույց կարգով 42 մլն դոլար է պատրաստվում հատկացնել: Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Տաջիկստանը և Ղրղզստանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |