Նոր վիրուսը քողարկվում է որպես WhatsApp և հափշտակում գումարներ օգտատիրոջ հաշիվներից 3 հուլիսի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Հակավիրուսային ծրագրեր մշակողները հաճախ են զգուշացնում, որ անհրաժեշտ է բեռնել հավելվածները միայն պաշտոնական խանութներից և պաշտպանել հեռախոսը հուսալի հակավիրուսով։ Կողմնակի խանութներից հավելվածների բեռնումը մեծ ռիսկերի է հանգեցնում, քանի որ բարձր է վնասակար ծրագիր ստանալու հավանականությունը։ ESET հակավիրուսային ընկերությունը հաղորդել է նոր մոբիլ SMS-տրոյանի մասին, որը նման տարբերակով է տարածվում։ TrojanSMS.Agent.ZS անունը կրող վիրուսը քողարկվում է որպես հայտնի WhatsApp մեսենջեր՝ թիրախավորելով Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումները։ Տրոյանը վտանգավոր է նրանով, որ առանց օգտատիրոջ իմացության հաղորդագրություններ է ուղարկում վճարովի համարներին և անգամ զանգեր է կատարում, ինչը բերում է հաշիվներից գումարների կորստի։ Բացի այդ, այն կարող է չարագործներին վարակված սարքի կամ համակարգի մասին տեղեկություններ փոխանցել։ ESET-ը պարզաբանում է, որ վնասակար ծրագրով apk-ֆայլի բեռնումից հետո օգտատիրոջն առաջարկվում է վճարել հավելվածի օգտագործման համար։ Վճարում կատարելուց անմիջապես հետո սկսվում է երկրորդ apk-ի բեռնումը, որը պարունակում է լրացուցիչ փաթեթներ։ Ապա հավելվածը հայց է ներկայացնում ադմինիստրատորի իրավունքներ ստանալու, մասնավորապես, հաղորդագրություններ ուղակելու համար։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |