Երևանում շրջանցիկ նոր ճանապարհներ կկառուցվեն. Շիրակի փողոցը կերկարացվի 3 հուլիսի 2015 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող մոտ 5 կմ ճանապարհաշինական ծրագրի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի երկրորդ փուլով իրականացվող վերոնշյալ ճանապարհահատվածի շինարարության շրջանակում 8-9 մետր բարձրությամբ լիցքի վրա կկառուցվի շրջանաձև երթևեկությամբ ճանապարհ, որը կկապի Արշակունյաց պողոտան Շիրակ փողոցին։ Լիցքի մեջ կկառուցվի 2 թունելային ուղեանց՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար։ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կկառուցվի 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա, իսկ ճանապարհների հանդիպակաց երթևեկելի գոտիները տարանջատվելու են «նյու ջերսի» տիպի երկաթբետոնե կառուցվածքներով։ Այս փուլի շինարարական ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016-ի ամռանը: Երևանի քաղաքապետարանը և Ասիական զարգացման բանկը 2011-ի մայիսի 19-ին վարկային պայմանագրի շրջանակում համաձայնագիր են ստորագրել քաղաքային ենթակառույցների և կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ: Բազմափուլ ֆինանսավորմամբ ծրագրի առաջին մասնաբաժինը` $60 մլն արժողությամբ, հատկացվել է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար: Ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ և տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր, շրջանցիկ ճանապարհներ Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում` շրջանցելով Նորագավիթը, նոր ճանապարհ Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածում: «Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման հետ կապված մենք այսօր լուրջ խնդիր ունենք: Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող այս ծրագիրն այդ համատեքստում է: Դեռ նախորդ տարի այս ծրագրի առաջին փուլով ամբողջովին վերակառուցվեց Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածը, որի շրջանակում լայնացվեց այդ հատվածը: Այժմ ընթանում են ծրագրի 2-րդ փուլի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունվար ամսից», - ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով՝ ծրագրի հեռակա նպատակը Երևանի ավտոճանապարհային երեք կարևոր դարպասն իրար կապող և մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող մեկ միասնական շրջանցիկ ճանապարհ ունենալն է: Ըստ այդմ, ծրագրի հաջորդ փուլի հաստատումից հետո այն կշարունակվի և Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավիթաշեն թաղամաս, ու այդպիսով կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող ավտոճանապարհ, որը հնարավորություն կտա Արտաշատի, Աշտարակի և Զովունու խճուղիները մեկ ընդհանուր ճանապարհով կապել իրար: Եվ այս՝ Արշակունյաց պողոտայի, Արտաշատի խճուղու վերակառուցումը, ինչպես նաև Շիրակի փողոցի երկարացումը կկազմեն Երևանի արևմտյան հատվածի շրջանցիկ ճանապարհի մի մասը, որի ամբողջական կառուցման արդյունքում զգալիորեն կբեռնաթափվեն Երևանի կենտրոնական փողոցները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |