Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը շահագործման է հանձնվել. Այն անվտանգ է երթևեկության համար 3 հուլիսի 2015 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար միջպետական ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և բնակչության համար անվտանգ երթևեկելու նպատակով կառուցված ճանապարհը հանձնվել է շահագործման: Վազաշեն-Պառավաքար ճանապարհի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից և գտնվում է ադրբեջանական դիպուկահարների տեսադաշտում` անվտանգ երթևեկի համար կառուցվել է 150 մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ, հայտնում է ArmRadio-ն: Նախկին վտանգավոր ճանապարհը այսուհետ կփակվի ու կլինի ոչ երթևեկելի:Կառուցված 6 ոլորանը, որոնց լայնությունը 10-12 մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով գնացող-եկող մեծ բեռնատարների շարժը: Կառուցված շրջանցիկ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումները ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովող ու հենապատ կառուցող շինարարները ամբողջ ժամանակահատվածում աշխատել են վտանգավոր գոտում ադրբեջանական հենակետերին դեմ-դիմաց: Այլընտրանքայնին նոր ճանապարհի կառուցումը անհրաժեշտ էր դարձավ այն բանից հետո, երբ 2013-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական դիրքերից կրակել էին Վազաշեն-Պառավաքար քաղաքացիական ճանապարհի վրա: Հրաձգության պատճառով Հայաստանի զինված ուժերի 1 զինծառայող էր զոհվել, 3 հոգի վիրավորվել էին: 3.2 կիլոմետր երկարությամբ, 6-7 մ լայնությամբ ճանապարհի շինարարության համար բյուջեից հատկացվեց ավելի քան 875 միլիոն դրամ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |