15  Հունական կղզիները
14  Շարմ էլ Շեյխ. Հեղափոխությունից դուրս

Անթալիայում հանգստացող հայերի թիվը նվազել է. Հունաստան մեկնողներինը՝ ոչ

Անթալիայում հանգստացող հայերի թիվը նվազել է. Հունաստան մեկնողներինը՝ ոչ

PanARMENIAN.Net - 2015-ին կտրուկ նվազել են հայաստանցի զբոսաշրջիկների այցերն Անթալիա՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, փաստում են տուրիստական գործակալության տվյալները: Ըստ դրանցից մեկի ներկայացուցչի, գրեթե բոլոր տուրօպերատորների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ դեպի Անթալիա ուղեգրեր չվաճառեն, գրում է Tert.am-ը:

2000-ականներից Հայաստանում քաղաքական-տնտեսական վերնախավի ներկայացուցիչների համար «հակաանթալիական արգելք» դրվեց: Հետագայում այն մի քիչ մեղմվեց, սակայն ավանդույթը, երբ պետական կառավարման ոլորտում ընդգրկված պաշտոնյաներին ոչ պաշտոնական խողովակներով փոխանցվում է, որ Թուրքիայի վարչական մաս կամ Անթալիա մեկնելը չի խրախուսվում, շարունակվում է:

Համաշխարհային տնտեսական ու աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների պատճառով այս տարի հայերի նախընտրած երկու՝ Հունաստան ու Եգիպտոս ուղղություններն առաջին հայացքից հարցականի տակ են:

Մասնավորապես, Հունաստանում, հուլիսի 5-ին կայանալիք հանրաքվեով պայմանավորված բանկերը չեն աշխատում: Այդ իսկ պատճառով այդ երկիր մեկնողներին Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տալիս բավարար չափով կանխիկ փող վերցնել, գրում է The Times-ը:

Հայաստանից դեպի Հունաստան տուրիստական փաթեթներ տրամադրող երկու մասնագիտացված տուրիստական գործակալության ներկայացուցիչները վստահեցրել են, որ այդ երկրում վիճակն այնքան էլ ծանր չէ, ինչպես ներկայացվում է: Նրանք պնդել են որ դեպի Հունաստան գնված զբոսաշրջային փաթեթների վերադարձ չի եղել, գրում է Panorama.am-ը:

Եգիպտոսը շատերի մոտ վախ է առաջացնում «Իսլամական պետության» զինյալների ահաբեկչության զոհ դառնալու առումով, հատկապես, երբ երկրի Հյուսիսային Սինայ թերակղզում իսլամիստները հարձակվել են մի քանի անցակետի վրա, որի հետևանքով սպանվել է մոտ 50 զինվորական ու ոստիկան:

Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հայ զբոսաշրջիկները մեկնում են նշված երկու ուղղությամբ ու որևէհետաձգում չկա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---