#ElectricYerevan. ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին կտուգանի 75 միլիոն դրամով 6 հուլիսի 2015 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ին նիստ կգումարի, որի ընթացքում մոտ 75 մլն դրամով կտուգանվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ի կայքը: ՀԾԿՀ-ի 14 որոշումներից մեկով նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, մեկ այլ որոշումով՝ 5,4 մլն դրամով, մի շարք այլ որոշումներով՝ 5-միլիոնական դրամով: Տուգանքը սահմանված է հանձնաժողովի 2006-ի դեկտեմբերի 27-ի 358Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների առանձին կետերը խախտելու համար: ՀԵՑ-ը որոշել է վերջին ամիսներին նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նոր կարգ հաստատել, որով սահմանվել է, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում և դիմողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին հնարավոր է միացնել միայն այն դեպքում, եթե դիմումատուն սահմանված միացման վճարից բացի վճարի նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելուն նպատակով կատարման ենթակա փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով: Մինչդեռ գործող իրավակարգավորումների համաձայն. ա. Չի թույլատրվում դիմողից պահանջել կատարել վճարումներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն Հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27–ի 358 Ն որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով, էլեկտրամատակարարման պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով ( ԷՄՕԿ-ի 2.3 կետ), բ. Ընկերությունը պարտավոր է իրականացնել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման ծախսերը ( ԷՄՕԿ –ի 13-րդ կետ ), գ. Ընկերությունը պարտավոր է նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման համար գանձել Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21–ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659 – Ն որոշմամբ հաստատված միացման վճարներ: Ապրիլի 18-ի ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ը տուգանվել էր 20 մլն դրամի չափով:Պատճառն այն էր, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել: Հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովը 2014-ի հուլիսին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 15 մլն դրամով, ապրիլին՝ 5 մլն. դրամով, 2015-ի հունվարին՝ 10 մլն դրամով: 2014-ի մայիսին ՀԵՑ-ին 20 մլն. դրամով տուգանել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողը: #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |