«Կորուսյալ թռչունները». Թուրքիայում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն է նկարահանվել 7 հուլիսի 2015 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել. «Կորուսյալ թռչունները» վերնագրով կինոժապավենը թողարկվել է հունիսի 30-ին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Today's Zaman կայքը, ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորն ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը: Ֆիլմի սյուժեն ծավալվում է քրոջ և եղբոր շուրջ, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո շարունակում են մնալ նախնիների հողում, գրում է Yerkir.am-ը: Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող կինոժապավենի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում նկարահանվել են նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ: «Կորուսյալ թռչունները» շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջինն է ողբերգության մասին և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնի մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը», նկարահանվել է 1919-ին Հոլիվուդում: Թեմային է անդրադարձել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ 2002-ին նկարահանելով իր «Արարատը»: Թեմային անդրադարձ կան նաև Էլիա Քազանի «Ամերիկա, Ամերիկա» ու Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերում: 2007-ին Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները ներկայացրեցին թեմային անդրադարձող ևս մեկ ֆիլմ` «Արտույտների ագարակը»: Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերը 1915՝ «Արյունոտ Արևելք», ռեժ.` Ա. Արկատով, Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |