GoPro ընկերությունը ներկայացրել է էքշն-տեսախցիկների նոր սերունդը

GoPro ընկերությունը ներկայացրել է էքշն-տեսախցիկների նոր սերունդը

PanARMENIAN.Net - Հանրահայտ GoPro էքշն-տեսախցիկներ արտադրող համանուն ընկերությունը ներկայացրել է սարքավորումների նոր սերունդը՝ HERO4 Session անվանումով։ Տեսախցիկն ունի նկարահանման պարզեցված համակարգ․տեսանյութի նկարահանման համար անհրաժեշտ է մեկ անգամ սեղմել կոճակը, իսկ երկարատև սեղմումը միացնում է լուսանկարների շարքի նկարահանման ֆունկցիան։ Երկու դեպքում էլ կոճակի ևս մեկ սեղմումը նշանակում է տեսա, կամ լուսանկարահանման ավարտ։ Լրացուցիչ նկարահանումները հասանելի են սմարթֆոնի համար հավելվածի միջոցով։

HERO4 Session-ը լուսանկարում է 8 Մպ մատրիցայի թողունակությամբ։ Տեսանկարահանման թողունակությունը կազմում է 1080p՝ վայրկյանում 60 կադր հաճախականությամբ, 720p՝ վայրկյանում 100 և 1440p՝ վայրկյանում 30 կադր հաճախականությամբ։ Տեսախցիկն ունի նաև երկու միկրոֆոն՝ անցում կատարելով մեկից մյուսին աղմուկի մակարդակի նվազեցման համար։

HERO4 Session-ն ունի խորանարդաձև կորպուս՝ կողմերի 3,81 մմ երկարությամբ։ Առկա է նաև ջրամեկուսիչ կորպուս՝ մինչև 10 մետր խորության համար։ Նոր տեսախցիկի ամրացման համակարգը նույնն է, ինչ նախորդների մոտ։ Սարքը կսկսեն վաճառել հուլիսի 12-ին՝ 399,99 դոլար (մոտ 190 հազար դրամ) արժեքով և երկու տարբերակներով՝ սովորական ու սերֆերների համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---