Բելգիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել 7 հուլիսի 2015 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հուլիսի 7-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել: Այս մասին հաղարդում է «Հանուն արդարության ու ժողովրդավարության» Եվրոպայի հայկական ֆեդերացիան: Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացրել է իր նախագիծը արտահերթ քննարկման, որպեսզի բանաձևը ընդունվի մինչև ամառային արձակուրդը՝ հուլիսի 21-23: Սակայն, բանաձևի իրենց ծրագրերը ներկայացրել են նաև Սոցիալիստական կուսակցությունը, «Հումանիտար ժողովրդավարական կենտրոն» և «Ֆլամանդական շահ» կուսակցությունները, հայտնում է Armenia Today-ը: Բելգիայի խորհրդարանը հունիսի 18-ին սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Երկրի վարչապետն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է «ճանաչվեն որպես ցեղասպանություն»:Վարչապետ Շարլ Միշելը իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից հայերի դեմ իրականացրածը որակել է որպես ցեղասպանություն: Խորհրդարան ներկայացված բանաձևի հեղինակը՝ Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցությունից պատգամավոր Պետեր դե Ռովերը, ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ ներկայացվող բանաձևը թույլ կտա առաջ շարժվել այս հարցում: Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Հունիսի 18-ի լիագումար նիստին նախագիծը ներկայացրած Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցության պատվավոր նախագահ, պատգամավոր, նախագծի հեղինակ Պետեր դե Ռովերն ասել էր. «Այս բանաձևը սոսկ խորհրդանշական բնույթ չի կրում: Մեր նպատակն է, որ Բելգիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև մենք ցանկանում ենք նաև խթանել համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»: Բելգիայի Սենատը 1998թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |