Հավելվածը տեղեկացնում է Facebook օգտատիրոջը ընկերների ցուցակից ջնջված լինելու մասին 7 հուլիսի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում 2009թ․հայտնվեց Who Deleted Me հավելվածը, որը ցույց էր տալիս օգտատիրոջ այն ընկերներին, ովքեր ջնջում էին նրան իրենց ընկերների ցուցակից։ Ավելի ուշ սոցիալական ցանցը դադարեց աջակցել հավելվածին, քանի որ Who Deleted Me-ն «խուսափում էր կայքի կողմից դրված սահմանափակումներից»։ Այժմ Who Deleted Me հավելվածը կրկին վերադարձել է, հասանելի են նրա տարբերակները iOS և Android օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև որպես Google Chrome բրաուզերի ընդլայնում։ Ընկերների ցուցակը կազմելուց բացի հավելվածը տեղեկացնում է օգտատիրոջն ամեն անգամ, երբ ինչ որ մեկը հեռացնում է նրան ընկերների շարքից։ Ընդ որում, այն կարող է պարզել միայն այն հեռացումները, որոնք տեղի են ունեցել հավելվածի բեռնումից հետո։ Հավելվածի նոր տարբերակը օգտատիրոջ ընկերների ցուցակը ստանում է նրա հաշվից, այլ ոչ թե Facebook-ի API-ից, հետևաբար այն չի ջնջվի այլևս։ Այդուհանդերձ, Who Deleted Me-ի Android-տարբերակի օգտատերերը ավելի վաղ բողոքում էին հավելվածի ներբեռնման ժամանակ առաջացող խնդիրներից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |