Բուլղարիայում մզկիթի տակ հայտնաբերվել է 2500-ամյա տաճար

Բուլղարիայում մզկիթի տակ հայտնաբերվել է 2500-ամյա տաճար

PanARMENIAN.Net - Կառլովո քաղաքում գտնվող Կապարե մզկիթի տակ պեղումների ընթացքում բուլղարացի հնագետները հայտնաբերել են թրակիական սրբատեղի, որը թվագրվում է մ․թ․ա․ V-IV դարերով։ Տաճարի մակերեսը չափերով գերազանցում է մզկիթին, որը կառուցվել է անմիջապես հնագույն շինության վրա։ Գտածոն հնարավոր է եղել թվագրել տեղում հայտնաբերված մի շարք առարկաների՝ մ․թ․ա․440-400թթ․ձուլված հունական մետաղադրամի, ինչպես նաև թրակիական խեցեղենի մասնիկների շնորհիվ։

Գիտնականների կարծիքով մոտակայքում տեղակայված է նաև դամբարանադաշտ, որը հատուկ է նման շինությունների համար։ Տաճարը կառուցվել է Օդրիսյան թագավորության՝ թրակիական առավել հզոր պետության ժամանակահատվածում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․475-36 թվականներին։ Նման սրբատեղիներում հաճախ տեղակայվել է նաև դամբարանադաշտ՝ հարուստ դամբարաններով, այդ իսկ պատճառով գիտնականները պլանավորում են շարունակել պեղումներն այս հատվածում՝ հույս ունենալով հայտնաբերել շատ ավելի հարուստ գտածոներ։

Կառլովոյի Կապարե մզկիթում պեղումները սկսվել են 2015թ․մայիսին։ Մինչ այժմ հայտնաբերված գտածոները վերաբերում էին այն ժամանակահատվածին, երբ քաղաքը պատկանում էր Օսմանական Կայսրությանը։ Մզկիթը կառուցվել է 1485թ-ին, իսկ անվանումը ստացել է կապարեպատ տանիքի համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---