Եգանյան. ՀՀ 2600 քաղաքացու համար վերականգնվել է ՌԴ մուտք գործելու իրավունքը 8 հուլիսի 2015 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ 2600 քաղաքացու համար Ռուսաստանի տարածք մուտքի իրավունքը վերականգնվել է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ այդ հարցով ռուսական կողմի հետ բանակցությունները հաջող են ընթացել։ «Մեզ դիմել է 9500 մարդ։ Նրանցից յուրաքանչյուրի հետ բացատրական աշխատանք է տարվել և ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերի ցանքը: Նրանցից շատերն անգամ չգիտեին, թե ինչ խախտումներ են թույլ տվել Ռուսաստանում։ Ամեն օր մեզ 20-60 քաղաքացի է դիմում։ 9500 դիմումից 6000-ի նամակներն արդեն պատասխան են ստացել, ՀՀ 2600 քաղաքացի նորից ՌԴ մուտք գործելու իրավունք է ստացել», - ասել է Եգանյանը, հաղորդում է Armenia Today-ը: ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը: Եթե նախկինում քաղաքացին Ռուսաստան մուտք գործելու արգելք էր ստացել, ապա ՌԴ ԴՄԾ-ն բարենպաստ ռեժիմ կսահմանի որոշումը բողոքարկելու դիմումների համար քաղաքացիների միանգամից մի քանի կատեգորիաների համար. 1. ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ռուսաստանում ունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամներ: «Սկզբում խոսքը գնում էր ծնողների, երեխաների և ամուսինների մասին, սակայն մեր ռուս գործընկերները համաձայնվեցին ներառել նաև քույր-եղբայրներին»,-պարզաբանել է Եգանյանը: 2. ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք ՌԴ են մեկնում սովորելու, բուժվելու կամ հիվանդի խնամելու: 3. ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրենց անունով սեփականություն ունեն Ռուսաստանում: 4. Այն քաղաքացիները, որոնք նախկինում Ռուսաստանում գտնվելու իրավունք էին ստացել՝ աշխատելու թույլտվություն կամ այլ: 5. 50 տարեկանից բարձր անձանց: 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվել են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չկա. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Գագիկ Եգանյանի մեկնաբանությամբ 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |