17  08.07.15 - Առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխություն. HSBC-ն պարգևատրել է լավագույն հաճախորդներին

Առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխություն 2014. HSBC-ն պարգևատրում է իր լավագույն հաճախորդներին

Առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխություն 2014. HSBC-ն պարգևատրում է իր լավագույն հաճախորդներին

PanARMENIAN.Net - Արդեն 6-րդ տարին անընդմեջ HSBC Բանկ Հայաստանը պարգևատրում է առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքները գրանցած իր հաճախորդներին: HSBC-ի այս մրցանակները ցուցանիշ են դարձել և մատնանշում են շուկայի առաջատար կազմակերպություններին՝ ըստ HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ տեսակետի: Մրցանակաբաշխությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում ուղենիշ է հանդիսանում:

«Մրցանակի արժանացած հինգ հաճախորդները զգալի արդյունքներ են գրանցել 2014 -ի ընթացքում, և հսկայական դեր են խաղացել երկրում իրենց ոլորտը զարգացնելու հարցում՝ գրանցելով աճ, զարգացնելով միջազգային կապերը, հավատարմություն ցուցաբերելով գործընկերների հանդեպ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ», - ասաց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը հուլիսի 8-ի մրցանակաբաշխության ընթացքում: Նա նվիրվածության և այլ երկրների մասնագետների հետ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց բանկի առևտրի ֆինանսավորման աշխատակիցներին:

«HSBC- ի աշխարհագրական սփռվածությունը մեզ և մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել ավելի քան 60 երկրում աշխատող մեր 5800 մասնագետի կողմից տրամադրվող խորհրդատվությունից և փորձից, ովքեր պատրաստ են օգնել հայաստանյան բիզնեսներին՝ տրամադրելով բարձրորակ ծառայություններ և ցածր ռիսկային, նվազ ծախսատար առևտրի ֆինանսավորման լուծումներ: Սա իրապես հզոր մրցակցային առավելություն է, որով կարելի է հպարտանալ», - նշեց Քլեմենցը:

Նրա խոսքով՝ HSBC- ի աշխարհագրական սփռվածությունը Հայաստանի համար հասանելի է դարձնում ամբողջ միջազգային առևտրի 85%-ը: «Յուրաքանչյուր րոպե մենք աշխարհում իրականացնում ենք 1 միլիոն ԱՄՆ դոլարի առևտրային գործարքներ», - տեղեկացրեց Քլեմենցը՝ նշելով, որ HSBC-ի նպատակն է լինել աշխարհի առաջատար միջազգային բանկն առևտրի ֆինանսավորման ոլորտում և առաջին բանկը, որի մասին կմտածեն տեղական ներմուծողներն ու արտահանողները, երբ նրանց բիզնեսը հատի Հայաստանի սահմանները:

HSBC խումբն առաջարկում է ավելի քան 100 տեսակի առևտրի ֆինանսավորման գործիք: Բանկն ունի 150 տարվա միջազգային և 19 տարվա տեղական փորձ: Վերջին 14 տարիվա ընթացքում HSBC-ն 10 անգամ ճանաչվել է «Լավագույն առևտրի ֆինանսավորման բանկը» Trade Finance պարբերականի կողմից:

HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանն իր հերթին ընդգծեց, որ առևտրի ֆինանսավորումը մշտապես եղել է HSBC-ի ԴՆԹ-ում: Նրա խոսքով՝ Հայաստանն այս պարագայում բացառություն չէ:

«Արդեն վեցերրորդ տարին է մենք որդեգրել ենք մի պարզ կարգախոս և շարունակում ենք առաջնորդվել դրանով՝ եթե ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները, HSBC-ն կարող է օգնել ձեզ երկու կողմերում էլ», - ասաց Փինաջյանը:

Առևտրավարկային դեպարտամենտի տնօրենը տեղեկացրել է, որ մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպությունները հաղթող են ճանաչվել 2014-ին միջազգային առևտրի ոլորտում ցուցաբերած իրենց նորարարական մոտեցումների, ակտիվ գործունեության և գրանցած զգալի հաջողությունների համար: Այսպիսով՝ 2014-ի հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներն են.

Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ Միջազգային առևտրի մրցանակ. «Գլաս ուորլդ քամփնի» ՓԲԸ

Փինանջյանի խոսքով՝ այս անվանակարգում հաղթող «Գլաս ուորլդ քամփնի» ընկերությունը մեծ առաջընթաց է գրանցել միջազգային առևտրի ոլորտում: 2014-ին HSBC Հայաստանը թողարկել է պատմության մեջ իր ամենամեծ ակրեդիտիվն այս բիզնեսի համար, որի արդյունքում կրկնապատկվել է կազմակերպության արտադրական հզորությունը և ընդլայնվել արտահանման հնարավորությունները:

«Գլաս ուորլդ քամփնի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004-ին Արզնիում գտնվող ARMCRYSTAL ընկերության հիման վրա, որը 1968-ից եղել է Խորհրդային Միությում գործող ապակյա և բյուրեղյա իրեր արտադրող ամենահզոր գործարաններից մեկը:

Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ Նորարարական առևտրի մրցանակ. «Գոլդս ֆիտնես» ՍՊԸ

Փինաջյանի խոսքով՝ «Գոլդս ֆիտնես» կազմակերպությունն այս մրցանակը ստանում է Հայաստանում առողջ ապրելակերպը խթանելու համար, ինչն իրականացնում է առևտրի ֆինանսավորման գործիքներն օգտագործելու միջոցով:

Պատասխալելով հարցին, թե ինչպիսի դեր է խաղում HSBC-ի հետ գործակցությունը Գոլդս Ֆիտնես ՍՊԸ զարգացման գործում, կազմակերպության տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 2014 –ին բանկի շնորհիվ հնարավորություն են ստացել ընդլայնել գործունեությունը՝ Երևանում երկրորդ հասցեի բացման միջոցով:

«Վերջին տարիներին մեր գործունեությունը ընդլայնվել է երկրորդ հասցեի միջոցով, որի սարքավորումների ներկրման և գործարկման համար մեր կողքին կանգնած էր HSBC-ն», - ասաց Մարտիրոսյանը:

«Գոլդս ֆիտնես» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004-ին՝ բացելով երկրում առաջին մարզասրահը 2008 –ին՝ ֆրանչայզինգի սկզբունքով: Այժմ այն դարձել է Հայաստանի առաջատար ֆիթնես կենտրոններից մեկը:

Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ Լավագույն նորեկ հաճախորդ. ՄԱՊ ՓԲԸ

Առևտրավարկային դեպարտամենտի տնօրենը պարզաբանել է, որ այս անվանակարգում ընտրվել է բանկի համար լավագույն նորեկ հաճախորդ կամ կազմակերպություն, որ նոր է սկսել օգտվել առևտրի ֆինանսավորման գործիքներից: «Այս անվանակարգում ներկայացվող կազմակերպությունն ընտրվել է իր աճի հզոր ներուժի համար», - ասաց Փինաջյանը:

ՄԱՊ ՓԲԸ-ն ունի իր ուրույն դերը Հայաստանում գինու և կոնյակի արտադրության զարգացման գործում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1942-ին:Այսօր գործարանը հագեցած է գինու և կոնյակի ժամանակակից արտադրական հոսքագծերով և խաղողի մշակման սարքավորումներով:

Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ` Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ. «Շեն hոլդինգ» ՓԲԸ

Փինաջյանի խոսքով՝ այս կազմակերպության հետ գործակցությունը սկսվել է 2001-ից: Բանկի հետ բազմամյա աշխատանքային փորձի, առավելագույն նվիրվածության և առևտրի ֆինանսավորման ծառայությունների լայնածավալ օգտագործման համար է, որ ընկերությունը հաղթել է այս անվանակարգում:

«Շեն hոլդինգ» ՓԲԸ-ն հանդիսանում է տեղական արտադրության բարձրորակ և էկոլոգիապես մաքուր շինանյութեր մատակարող առաջատարը շուկայում: Կազմակերպությունը զբաղվում է շինանյութերի արտադրությամբ, տարածմամբ և առևտրով:

Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ՝ գրան պրի` «Յուքոմ» ՍՊԸ:

Տարվա լավագույն հաճախորդն ընտրվել է առևտրի ֆինանսավորման գործիքների (ակրեդիտիվներ) օգտագործման՝ ծավալի և քանակի, ապագա ներուժի, ինչպես նաև HSBC ցանցից (Եվրոպա, Ասիա և ԱՄՆ) օգտվելու համար:

«Յուքոմ» ՍՊԸ-ն Հայաստանում թվային հեռահաղորդակցության և հեռարձակման ծառայություններ տրամադրող առաջատարն է, որի հիմնական բիզնես գործընկերը Ericsson AB-ն է:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, պատասխալելով հարցին, թե որքանով է HSBC-ի հետ գործակցությունը օգնում իրականացնել ընկերության ծրագրերը Հայաստանում, նշեց, որ ընկերությունը լայնորեն օգտվում է բանկի առևտրային ծառայություններից:

«Մենք կարևորում ենք այն փաստը, որ HSBC-ն օպերատիվ և հեշտությամբ կարողանում է լուծել մեր խնդիրները Հայաստանից դուրս գտնվող բանկերի հետ: Փորձում ենք մաքսիմալ գործակցել առևտրի ֆինանսավորման ոլորտում՝ տարեցտարի ավելացնելով մեր ֆինանսավորման աղբյուրների ծավալները բանկի միջոցով», - ասաց Եսայանը: 2014-ին HSBC-ի առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալն աճել է 35%-ով` 2014-ին կազմելով 31.8 մլրդ ՀՀ դրամ, 2013-ի 23 մլրդ ՀՀ դրամի համեմատ: Առևտրի ֆինանսավորման եկամուտներն աճել են 51%-ով: 2014-ի մարտ ամսվա դրությամբ առևտրի ֆինանսավորման շուկայական մասնաբաժինը կազմել է 37%:

HSBC-ն Հայաստանում հիմնադրվել է 1996-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն Midland Armenia Bank ԲԸ անվանումով: 1999-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: HSBC Հայաստանը սպասարկում է մոտ 36.000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 10 գրասենյակի և մոտ 383 աշխատակցի միջոցով: 2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 306.609.112.000 ՀՀ դրամ: Բանկը Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---