Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել. Վնասակար նյութեր են պարունակել

Ռուսաստանը Թուրքիայից ներկրած 20 տոննա դեղձը հետ է ուղարկել. Վնասակար նյութեր են պարունակել

PanARMENIAN.Net - Թուրքիայից Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովորոսիյսկ քաղաք արտահանվող 20 տոննա դեղձի մեջ հայտնաբերվել են մարդու առողջության համար վնասակար նյութեր: Համապատասխան լաբորատոր հետազոտության անցկացումից հետո նշյալ գյուղմթերքը հետ է առաքվել Թուրքիա:

Ermenihaber.am-ը՝ թուրքական Haberturk լրատվական կայքին հղումով գրում է, որ կազմակերպությանը պատկանող ապրանքները լաբորատորիայում հետազոտվել են:

«Հետազոտման արդյունքում թուրքական ապրանքներում հայտնաբերվել է արևելյան ծաղիկ կոչվող վտանգավոր թրիփսը: Այդ պատճառով որոշում է կայացվել 20 տոննա դեղձը հետ ուղարկել Թուրքիա»,- տեղեկացրել է Ռուսաստանի «Բույսերի պաշտպանության և կառանտինային ծառայության» (Россельхознадзор) նախագահի խորհրդական Ալեքսեյ Ալեքսեյենկոն:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ վնասակար նյութեր են հայտնաբերվում: 2013-ին Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրած 90 տոննա լոլիկն ու մոտ 80 տոննա ելակը՝ դրանցում հայտնաբերոլով վնասակար միջատ՝ արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկի ցեց, չնայած, որ թուրքական կողմի փաստաթղթերում նշված է եղել դրանցում վտանգավոր վնասատուի բացակայության մասին: Նույն տարում նմանատիպ պատճառներով հետ է ուղարկվել Թուրքիայից բերված 56 տոննա ելակ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---