Թուրքիայի նախագահը կհանձնարարի կառավարություն կազմել. Վարչապետն արտահերթ ընտրությունները չի բացառում 8 հուլիսի 2015 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Միլլիյեթ» թուրքական պարբերականի կայքին հղումով Tert.am-ը գրում է, որԴավութօղլուի խոսքով՝ ինքն սկսելու է բանակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք իրավունք են ձեռք բերել ներկայացված լինելու երկրի խորհրդարանում, սակայն եթե կոալիցիոն կառավարության ստեղծման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, արտահերթ խորհրդարանական ընտրություն տեղի կունենա: ՄիաժամանակԹուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ասել է, որ նախագահ Էրդողանն այս շաբաթվա մեջ կհանձնարարի նոր կառավարություն ձևավորել: «Ընտրություններից հետո Թուրքիայում ամեն ինչ ընթանում է ըստ սահմանված իրավական կարգի: Նախ երդման արարողությունն արվեց, այնուհետև` խորհրդարանի նախագահ ընտրվեց: Այնուհետև հերթը կառավարությանն է: Ամենայն հավանականությամբ, մեր նախագահն այս շաբաթ կհանձնարարի նոր կառավարություն ձևավորել»,- ասել է Քուրթուլմուշը, մեջբերում է Ermenihaber.am-ը: Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել, որին մասնակցել է 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվի: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |