4 հոկտեմբերի 2006 - 16:39 AMT
Վլադիմիր Պուտինը խորհուրդ չի տալիս խոսել Ռուսաստանի հետ սադրանքների եւ շանտաժի լեզվով
Ռուսաստանը խորհուրդ չի տալիս խոսել իր հետ սադրանքների եւ շանտաժի լեզվով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հավանություն տալու համար այն գործողություններին, որոնք ուղղված են արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների, արժանապատվության եւ կյանքի պաշտպանությանը: Վ.Պուտինը պարզաբանել է, որ իր այդ խոսքերը վերաբերում են Վրաստանին, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: Վ.Պուտինն ընդգծել է նաեւ, որ Ռուսաստանի տնտեսությունը կմնա բաց եւ թափանցիկ, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միգրացիոն օրենսդրության վրա, որն օտարերկրացիներին աշխատանքային եւ կոմերցիոն գործունեության իրավունք է տալիս: