9 հուլիսի 2015 - 18:07 AMT
2015-ի ընդունելության քննությունների անցողիկ շեմերը հայտնի են

2015-ի ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ներկայացված շեմերը արտացոլում են մրցութային իրավիճակը հիմնական տեղերի համար», - գրել է Աշոտյանը։

Ըստ գրառման, Երևանի պետական համալսարանում «Մաթեմատիկա» մասնագիտությամբ ընդունելության անվճար ուսուցման համար սահմանված է 35.25 միավոր, վճարովի՝ 19.00 միավոր շեմը, «Ինֆորմատիկայի» անվճար տեղի համար սահմանված է 39.25, վճարովի՝ 28.00 միավոր, «Պատմություն» մասնագիտւթյան համար՝ անվճար 54.75, վճարովի 34.25 միավոր, «Միջազգային հարաբերությունների» համար՝ վճարովի՝ 50.75 միավոր շեմը, «Տնտեսագիտություն» մասնագիտության համար՝ անվճար 59.00, վճարովի՝ 34.00 շեմը, «Հայոց լեզու» մասնագիտությամբ համար՝ անվճար՝ 33.75, վճարովի՝ 18.50 միավոր, «Արաբագիտության» համար՝ անվճար՝ 57.75, վճարովի՝ 43.25 միավոր, «Իրավագիտություն» մասնագիտության համար վճարովի՝ 55.00 միավոր:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտությամբ ընդունելության անվճար ուսուցման համար սահմանված է անվճար՝ 59.75, վճարովի՝ 46.00 միավոր շեմը: «Ֆինանսներ» մասնագիտությամբ համալսարանի անվճար տեղերի համար սահմանված է 59.50, վճարովի՝ 49.50, «Ապահովագրական գործի» համար՝ անվճար 58.00, վճարովի՝ 41.75 միավոր, «Մարքեթինգ»՝ անվճար՝ 58.25, վճարովի՝ 44.50 միավոր:

Երևանի պետական բժշկական համալսարան «Բուժական գործ» մասնագիտությամբ ընդունելության համար սահմանված է անվճար՝ 39.75, վճարովի՝ 31.00 միավոր շեմը, «Ստոմատոլոգիա»՝ անվճար՝ 40.00, վճարովի՝ 28.25, «Դեղագիտություն»՝ անվճար՝ 37.00, վճարովի՝ 25.75 միավոր:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործում են հետևյալ նախնական անցողիկ միավորները. «Էներգետիկա»՝ անվճար՝ 22.25, վճարովի՝ 15.50, «Կիբեռնետիկա»՝ անվճար՝ 31.00, վճարովի՝ 15.50, «Ռադիոտեխնիկա»՝ անվճար՝ 30.00 վճարովի՝ 15.75:

Նախարարը շեշտել է, որ այս տվյալները նախնական են: Շեմերը կարող են փոփոխվել՝ կախված լրացուցիչ հատկացվող տեղերից: Վերջնական արդյունքները հայտնի կլինեն և սահմանված կարգով կհրապարակվեն մինչև հուլիսի 15-ը:

Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ հաշվի առնելով դիմորդների քանակը, նախարարությունն ամեն տարի լրացուցիչ տեղեր է հատկացնում Բժշկական համալսարանին: Այս տարին բացառություն չէ, և մոտ ապագայում լրացուցիչ տեղերի հաշվին անցողիկ շեմը ԵՊԲՀ-ում կնվազի։