Հռոմի պապը 3-րդ համաշխարհային է անվանել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանությունը

Հռոմի պապը 3-րդ համաշխարհային է անվանել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ցեղասպանությանը՝ կատարվողն անվանելով երրորդ համաշխարհային պատերազմ: Այս մասին նա ասել է Բոլիվիա կատարած այցի ժամանակ:

«Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ անկյուններում Հիսուսին հավատալու համար հալածվում, կտտանքների են ենթարկվում և սպանվում մեր եղբայրներն ու քույրերը: Այս երրորդ համաշխարհային պատերազմում փուլային ցեղասպանություն է տեղի ունենում, որին պետք է վերջ դրվի», - ասել է Հռոմի պապը, մեջբերում է Panorama.am-ը՝ «Ֆրանս 24»-ին հղումով:

Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է նաև աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձություններին՝ դեմ արտահայտվելով ստեղծված տնտեսական իրավիճակին, դատապարտելով ֆինանսական ինստիտուտների «նոր գաղութատիրությունը»: Նա նշել է, որ աղքատ երկրները չպետք է զարգացած երկրների համար վերածվեն հումքի «մատակարարի» և էժան աշխատուժի:

Բոլիվիա այցի ժամանակ Պապը նաև ներողություն է խնդրել Ամերիկայի գաղութացման ժամանակ բնիկների դեմ Քրիստոսի անունից կաթոլիկ եկեղեցու իրականացրած հանցագործությունների համար:

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման առաջխաղացման ֆոնին Մերձավոր Արևելքի քրստոնյա բնակչությունը տառապանքներ է կրում: «Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին ԻՊ զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---