Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց

Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արսեն Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

Հունիսի 7-ից 13-ը, հրադադարը խախտվել է մոտ150 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Հուլիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրել է 2014-ի հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները:

Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում բարձր մակարդակով անցկացվել են մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ուսումնական տարվա պատրաստության պլաններով նախատեսված բոլոր միջոցառումները:

Զորամիավորման հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես մարտական պատրաստության 79 հանկարծակի ստուգման, մարտավարաշարային և օպերատիվ պատրաստության պարապմունքների, հրամանատարաշտաբային զորավարժությունների, շտաբային մարզումների, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման և մարտական հենակետերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգմանն ուղղված աշխատանքների վրա, որոնք պաշտպանության նախարարի կողմից ընդհանուր առմամբ դրական են գնահատվել:

Զորամիավորման հրամանատարը արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հրամկազմի հետևողական աշխատանքի արդյունքում մոտ 50 տոկոսով նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---