Իրանի միջուկային ծրագիրը. Քերիի, ԵՄ հանձնակատարի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Իրանի միջուկային ծրագիրը. Քերիի, ԵՄ հանձնակատարի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը Թեհրանի միջուկային գործով ավարտվել է, տեղեկացնում են Պետդեպից:

Սա հուլիսի 11-ին իրանական միջուկային ծրագրի քննարկման ընթացքում երկրորդ հանդիպումն էր: Ավելի վաղ Քերին հանդիպել էր Մոգերինիին ու Իրանի արտգործնախարար Մոհամեդ Զարիֆին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վեցնյակի» ու Իրանի բանակցությունները միջուկային գործարքի շուրջ երկկողմանի ձևաչափի են անցել, բայց չի բացառվում, որ հանգստյան օրերին կարող է լիարժեք նախարարական «վեցնյակ» հավաքվել ու Իրանի պատվիրակության հետ համատեղ նիստ անցկացվել:

Նախօրեին՝ հուլիսի 10-ին, Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ հայտնել էր, որ շատ մոտ են համաձայնագրի ստորագրմանը, սակայն եթե կարևոր պատմական, քաղաքական որոշումներ չկայացվեն, այն չի լինի:

Ավելի վաղ Շտայնմայերը հայտարարել էր՝ հուսով է, որ մինչև հուլիսի 13-ը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները շարունակվում են համապարփակ համաձայնության հասնելու համար: Ըստ 2014-ի պայմանավորվածության, ԱՄՆ ու Եվրամիության պատժամիջոցների թուլացման դիմաց Թեհրանը կդադարեցնի բարձր հարստացված ուրանի արտադրությունը, բացի այդ, նա պետք է կրճատի միջուկային վառելիքի իր պաշարները: 2014-ի նոյեմբերին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին Իրանի $4,2 մլրդ արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---