13 հուլիսի 2015 - 13:38 AMT
Ավտոմատ կառավարման նոր համակարգը հնարավոր կլինի տեղադրել ցանկացած ավտոմեքենայի վրա

Գրեթե ցանկացած ժամանակակից ավտոմեքենա հագեցած է ավտոպիլոտի համակարգով, որը պարզեցնում է տրանսպորտային միջոցի կառավարումը: Այն դեպքում, երբ հսկա կորպորացիաները շարունակում են մշակել ամբողջությամբ ինքնավար մեքենաներ, մյուս մշակողներն աշխատում են ավտոմատ կառավարման համակարգերը ոչ միայն նոր ավտոմեքենաների վրա տեղադրելու հնարավորության վրա:

Ավտոմեքենաների կառավարման ավտոմատացման գործում իսկական բեկում հանդիսացավ վաճառքի հանված Cruise RP-1 ավտոպիլոտը, որը կարող է տեղադրվել ավտոմեքենաների մեծ մասի վրա: Այս համալիրի առանձնահատկություններից մեկը բոլոր ցուցիչների, ռադարների ու դրանց միացումների տեղադրումն է առանձին կորպուսում, որը տեղադրվում է մեքենայի դիմապակու վերևի մասում: Ստացվող տեղեկատվությունը մշկավում է բեռնախցիկում տեղադրված համակարգչի կողմից և օգտագործվում է ղեկի, գազի և արգելակների կառավարման համար: Ավտոմատ կառավարման անցնելու համար բավական է սեղմել սարքերի պանելի վրա տեղադրված կոճակը:

Ավտոպիլոտին կառավարումը հանձնել ու քնել չի ստացվի, բայց կարելի է գործողությունների մեծ մասը հանձնել ավտոմատ կառավարման ու մի փոքր հանգստանալ: Չնախատեսված իրավիճակների դեպքում համակարգը պահանջում է վարորդի միջամտությունը, որի համար ձայնային ազդանշան է տալիս: Առաջին 50 համալիրները վաճառվել են 10 000 դոլարով: