Արցախում նկարահանվում է առաջին հայ-իրանական ֆիլմը14 հուլիսի 2015 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Արցախում ընթանում են առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիմլը, որի ռեժիսորն է Անահիտ Աբադը, կոչվում է «Եվա»:Ստեղծագործության, այսպես ասած, տեխնիկական կողմն ապահովում են իրանցիները, իսկ դերասանական կազմը՝ հիմնականում հայերը: Գլխավոր դերերից մեկը վստահվել է Հայաստանի վաստակավոր դերասան Էլինա Աղամյանին, իսկ երեխաներն ընտրվել են հարյուրավոր դպրոցականներից: Նկարահանվում են նաև արցախցի մի խումբ դերասաններ, որոնց թվում են ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Մարատ Դավթյանը։ Կինոժապավենն ամբողջությամբ նկարահանվելու է ԼՂՀ-ում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, Շուշիում, Քարինտակ գյուղում, 13-րդ դարում կառուցված Դադիվանք եկեղեցու տարածքում, Մարտակերտում և այլ վայրերում: Հատկանշական է, որ ֆիլմի առաջին նկարահանումները մեկնարկել են Շուշիում։ Պրոդյուսեր Բեհրուզ Փաքնահադի հավաստմամբ, ֆիլմի նյութը գլխավորապես վերաբերում է համամարդկային արժեքներին: «Հասցեատերն ամբողջ մարդկությունն է, և այն միտված է հանցագործությունների, մարդկային տառապանքների և ողբերգությունների կանխարգելմանը»,- ասել է նա, մեջբերում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Հուլիսի 13-ին Արցախում նկարահանվող ֆիլմի ռեժիսորին և տնօրեն Ռուբինա Ղազարյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա կարևորել է նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման և լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից, նշելով, որ այն կնպաստի հանրապետությունում մշակույթի զարգացմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |