ՀՀ արդարադատության նախարարը հրաժարական է տվել14 հուլիսի 2015 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշել է ազատել Մանուկյանին նախարարի պաշտոնից, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Մանուկյանը կրթությամբ իրավաբան է: 1993-1995 թթ. աշխատել է որպես ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնական, 1995-1995 թթ. եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1995-1996 թթ՝ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետ: 1996-1997 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնը, համատեղության կարգով նաև ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետ էր: 1998-1999թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ինչպես նաև նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ: 1999-2001թթ. զբաղեցրել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի,2001-2005թթ.՝ՀՀ տնտեսական դատարանի նախագահի,2005-2012թթ.՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաժտոնը: 2011- 2014թթ. եղել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: ՀՀ նախագահի 2014-ի ապրիլի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |