App Store-ը հաղթահարել է 1,5 մլն հավելվածի շեմը

App Store-ը հաղթահարել է 1,5 մլն հավելվածի շեմը

PanARMENIAN.Net - Apple ընկերության առցանց խանութի առաջին թողարկումը եղել է 2008 թ. հուլիսի 10-ին, 7 տարի անց App Store-ը հաղթահարեց 1,5 մլն հավելվածի շեմը: Այսօր iOS-ն իրավամբ համարվում է մշակողների համար ամենագրավիչ հարթակներից մեկը, իսկ 2008 թ. ամռանը ամեն ինչ սկսվեց ժամանակակից չափանիշներով բավականին համեստ կատալոգից, որտեղ 500 ծրագիր և խաղ կար:

1,5 մլն հավելվածից 23,4 հազարը գրված է Mac համակարգիչների համար OS X սեղանի օպերացիոն համակարգի բազայի վրա: Apple iPhone օգտատերերին ներբեռնման համար հասանելի է միլիոնից ավելի ծրագիր ու խաղ, իսկ iPad-ի համար` մոտ 480 հազար նախագիծ: Իսկ նույն հաջողությամբ սմարթֆոններում և պլանշետներում աշխատող սոֆթի քանակը մոտ 545 հազար է: Ընդհանուր առմամբ իր պատմության ընթացքում App Store առցանց խանութում եղել է 2,3 մլն նախագծից ավելի:

App Store-ի օգտատերերին հասանելի է սոֆթի հսկայական ընտրություն 24 կատեգորիաներում` ներառյալ խաղերը, սոցցանցերը, ֆոտո և տեսանյութերը, սպորտը, առողջությունն ու ֆիտնեսը, ուղևորությունները, երեխաներն ու բազում այլ թեմաներ: 2015-ի առաջին շաբաթում ռեկորդ սահմանվեց. օգտատերերը գրեթե կես միլիարդ դոլար էին ծախսել App Store-ի հավելվածների և ներկառուցված գնումների համար, իսկ տարվա առաջին օրը գրանցվեց վաճառքների առավելագույն օրական ծավալը խանութի պատմության մեջ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---