6  15.07.15 - «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության երթը Բաղրամյանից՝ Մելիք-Ադամյան փողոց

«Ոտքի՛ Հայաստան» նոր շարժման վերջնագիրը նախագահին. Սկսելու են քաղաքացիական անհնազանդություն

«Ոտքի՛ Հայաստան» նոր շարժման վերջնագիրը նախագահին. Սկսելու են քաղաքացիական անհնազանդություն

PanARMENIAN.Net - «Ոտքի՛Հայաստան»նոր քաղնախաձեռնությունը հուլիսի 15-ին բողոքի երթ է անցկացրել Բաղրամյան պողոտայից՝ Հայաստանի գրողների միության շենքի հարակից տարածքից, մինչև Մելիք Ադամյան փողոց՝ իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ նամակ փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանին:

Այն իրենից հասցեագրված վերջնագիր է ներկայացնում, որի չկատարման դեպքում քաղնախաձեռնությունը սկսելու է անհնազանդություն դրսևորել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նամակում նախախաձեռնողները տեղեկացրել են, որ շարունակելու են քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև որ ՀԾԿՀ-ն չեղյալ ճանաչի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին իր ընդունած որոշումը՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Հակառակ դեպքում, եթե հանձնաժողովը մինչև օգոստոսի 1-ը որոշում չընդունի, ցուցարարները կշարունակեն քաղաքացիական անհնազանդությունն այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր՝ էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ։

Քաղաքացիական անհնազանդությունը ծրագրում են իրականացնել երեք փուլով. Առաջինում ցուցարարները բաժանելու են քաղաքացիներին թռուցիկներ։

«Հայաստանում ապրում է մոտ 600.000 ընտանիք, որոնք բնակվում են 40-ից ավելի քաղաքներում և մոտ 800 գյուղական համայնքներում։ Մենք հասցնելու ենք մեր թռուցիկները առձեռն յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ թռուցիկներով բացատրելու ենք բոլորին, որ իրավաչափ է և հիմնավորված մեր պահանջը՝ չեղյալ ճանաչել սակագների բարձրացման որոշումը և սուտ են մնացած բոլոր փաստարկները, որ հնչում են մեր շարժման դեմ։ Բացատրելու ենք մարդկանց խաղաղ քաղաքացիական անհնազանդության պայքարի ձևերը և հորդորելու իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ամբողջ տարածքում», - ասվում է նամակում:

Երկրորդ փուլում հինգ օրով արգելափակելու են Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։

«Այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, որ ոստիկանությունն անզոր է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների խաղաղ հավաքների դեմ։ Մենք կրկին կբաժանենք թռուցիկներ և կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերն այնքան ժամանակ, մինչև չբավարարվեն ժողովրդի պահանջները»:

Ըստ նախագահին հասցեագրված հաղորդագրության՝ «Էռնստ ընդ Յանգ» միջազգային աուդիտորական ընկերությունը 2014-ին եզրակացրել է, որ ՀԷՑ-ը գտնվում է սնանկության եզրին։

«Մենք այն քաղաքացիներն ենք, ովքեր հունիսի 22-ին և 23-ին դեմ են եղել Ձեզ հետ երկխոսությանը և հունիսի 28-ին չեն հեռացել Բաղրամյան պողոտայից, երբ ոստիկանությունը սպառնում էր կրկին կիրառել հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ։

Ձեր ելույթը հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր դիրքորոշումը՝ մերժել Ձեզ հետ երկխոսությունը, եղել է ճիշտ, ու այն հանդիսացավ պատճառ, որ չհեռանանք Բաղրամյան պողոտայից», - ասվում է նամակում:

Քաղնախաձեռնողները շեշտել են, որ նախագահն իր ելույթում հաստատել է, թե կառավարությունը տեղյակ է եղել ՀԷՑ-ում իրավիճակի մասին և աշխատանք է տարել ընկերության սեփականատիրոջը փոխելու ուղղությամբ։ Այնինչ, այդ ժամանակ արդեն առկա էին բոլոր պայմանները՝ օրենքով սահմանված կարգով ընկերությունը ճանաչել սնանկ, նշանակել արտաքին կառավարում և մշակել ընկերության ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընդ որում, այդ պահին ի հայտ եկան նաև ՀՀ ՔՕ 193-րդ հոդվածի համաձայն՝ կանխամտածված սնանկության կասկածանքով քրեական գործ հարուցելու հիմքեր:

Օրենքով սահմանված գործառույթների փոխարեն պետությունը որոշել է սնանկ ընկերության պահպանման բեռը դնել հանրության ուսերին՝ սակագների բարձրացման միջոցով։

Ինչ վերաբերվում է առաջարկի մյուս կետին՝ պատվիրել մասնավոր խորհրդատվական ընկերութանն այն գործառույթը, որն օրենքով տրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ըստ նամակի՝ ամբողջ հանրությունը իսկույն հասկացել է, որ այն ձևական քայլ է և չի ստեղծում ոչ մի իրավական հետևանք սպառողների և ՀԷՑ-ի համար։

Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները և օժանդակողները չեն փրկի Ձեր գլխավորած ռեժիմը, և ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին», - ասվում է վերջնագրում, որի տակ, ի դեմս ութ այլ անձի, ստորագրել են Անդրիաս Ղուկասյանն ու Դավիթ Սանասարյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---