ՀՀ սահմանադրության 1-7 գլխի բարեփոխման նախնական նախագիծը հրապարակվել է15 հուլիսի 2015 - 18:57 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքում ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է ՀՀ սահմանադրության 1-7-րդ գլուխը: Սահմանադրության նշված գլուխների 52-էջանոց նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է հանրային քննարկումների համար՝ տեղադրվելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարություն: Նախագծի անցումային դրույթները կհրապարակվեն ավելի ուշ: Սահմանադրության 1-7-րդ գլուխը վերաբերվում է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, հանրապետության նախագահին, ազգային ժողովին, կառավարությանը, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարմանը: ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցն ընդգրկված է եղել Վենետիկում ընթացող Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 103-րդ լիագումար նիստի օրակարգում, որին հունիսին մասնակցել է հանձնաժողովի բյուրոյի անդամ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Վենետիկի հանձնաժողովը դրական է համարել այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն է տվել հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին և երաշխավորել է զեկուցողների խմբին հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: 2014-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է նախագահին ու հրապարակվել: Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է: Դրանով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից: «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի եզրակացության ամփոփիչ հատվածում նշվում է, որ հայեցակարգի նախագիծը լավ և արժեքավոր հիմք է ՀՀ Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները և անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և հետևողական վերլուծության վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |