Ծանրորդ Նորայր Վարդանյանը՝ Համաամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր15 հուլիսի 2015 - 19:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող ծանրորդ Նորայր ՎարդանյանըՏորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել: Նա անվանի ծանրորդ, ՀՀ սպորտի ու երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդին է: Միացյալ Նահանգները ներկայացնող Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ, The Shreveport Times-ին հղումով գրում է Tert.am-ը: Նորայր Վարդանյանը ծնվել է 1987-ին Գյումրիում: Նրա ընտանիքը 1991-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ երիտասարդ մարզիկը սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով՝ հոր գլխավորությամբ: 2008-ին դարձել է ԱՄՆ-ի մինչև 94 կգ քաշային կարգի չեմպիոն։ 2009-ին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան՝ միանալով երկրի ազգային հավաքականին։ 2012-ին Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը (արդյունքը՝ երկամարտի 380 կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |