Գևորգ Դավիթյանը` Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

Գևորգ Դավիթյանը` Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

PanARMENIAN.Net - Ստամբուլի Օպերայի և Բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է հայազգիԳևորգ Դավիթյանը: Նախկինում Դավիթյանը զբաղեցրել է Օպերայի երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Նոր պաշտոնում նա փոխարինելու է թոշակի անցած Շամիլ Գյոքբերքին, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Նման կարևոր պաշտոնի նշանակվելու համար մեծ ուրախություն և հպարտություն եմ զգում», - ասել է Դավիդյանը:

Ազգությամբ հայ արվեստագետը ծնվել է 1968-ին և երկար տարիներ տարբեր երգչախմբեր ղեկավարել։ 1998-ին դարձել է Ստամբուլի օպերայի մենակատար: Որպես երգչախմբի ղեկավար և մենակատար համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք քաղաքներում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---