Թռիչքները պետք է տեղափոխել առավոտյան ժամերի. Կուսումնասիրվի ավիափոխադրումների շուկան

Թռիչքները պետք է տեղափոխել առավոտյան ժամերի. Կուսումնասիրվի ավիափոխադրումների շուկան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 16-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում: Ըստ Աբրահամյանի՝ թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին:

«Գիշերային թռիչքներն անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 05:00-ին, ապա մինչև 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն» - ասել է վարչապետը:

Աբրահամյանը հանձնարարել է ավարտել ուսումնասիրույթունը երկու շաբաթվա ընթացքում։

2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։ Հայաստանում այսօր թռիչքներ է իրականացնում 24 ավիաընկերություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---