6 հոկտեմբերի 2006 - 14:19 AMT
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նշենք, որ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ռուսաստանցի նախագահ Յուրի Մերզլյակովը հաղորդել է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպումից որոշ ժամանակ անց Մոսկվայում կարող է եւս մեկ հանդիպում կազմակերպվել: «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին»,-իր հերթին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: