18 հուլիսի 2015 - 10:54 AMT
Facebook Messenger-ը սոցցանցում հասանելի է առանց աքաունթի

Facebook Messenger բջջային հավելվածն մինչև այս առանց աքաունթի հասանելի էր միայն ԱՄՆ, Կանադայի, Վենեսուելայի և Պերուի բնակիչներին: Այժմ նման հնարավորություն կունենան նաև բոլոր այն օգտատերերը, որոնք բեռնել են հավելվածը, անկախ բնակության վայրից: Այդ մասին սոցցանցի իր էջում հայտնել է հավելվածի զարգացման պատասխանատու Դևիդ Մարկուսը:

Հավելվածից օգտվելու համար հարկավոր է ներկայացնել անունն ու հեռախոսի համարը: Ընդ որում՝ հավելվածն առաջարկում է աքաունթ ստեղծել Facebook-ում, սակայն դա պարտադիր չէ: Ավելի վաղ սոցցանցն ավելացրել էր Messenger-ի համար առանձին հավելվածներ ստեղծելու և դրա միջոցով ընկերներին ոչ մեծ գումարներ փոխանցելու հնարավորությունը: Ընկերությունում ասել են, որ մտադիր են զարգացնել Messenger-ը որպես առանձին հարթակ:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ 2004-ին այն հիմնադրել են Մարկ Ցուկերգերգն ու ընկերները՝ Էդուարդո Սեվերինը, Դասթին Մոսկովիցը և Քրիս Հյուզը՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։