Մասնագետները համեմատել են Microsoft-ի նոր բրաուզերի և Google Chrome-ի արագությունը

Մասնագետները համեմատել են Microsoft-ի նոր բրաուզերի և Google Chrome-ի արագությունը

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը վերջերս որոշել է մասնակիորեն հրաժարվել Internet Explorer բրաուզերից Edge անվանումով նոր մշակման օգտին: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ բրաուզերը զգալիորեն ավելի արագ է աշխատում, քան Chrome-ն ու Safari-ն: Օրինակ, արտադրողականության WebKit SunSpider թեստով այն 112 տոկսով արագ էր Chrome-ից, Google Octane թեստով` 11 տոկսով, իսկ Apple JetStream թեստով` 37 տոկսով: Սակայն թեստերի պայմանները Microsoft-ում չեն հրապարակվել:

Քանի որ պարզ է, որ պրոդուկտն ընդգրկված է լինելու նոր Windows 10 համակարգում, CD-RW.org ռեսուրսը որոշել է ստուգել այդ արդյունքներն ու սեփական փորձարկումն անցկացնել: Այդ նպատակով օգտագործել են 2008 թ. Lenovo Thinkpad X301 նոութբուքը, Windows 10-ի տեխնիկական վարկածը 10240 տարբերակով հուլիսի 18-ի դրությամբ իր բոլոր թարմացումներով և Chrome 43-ի կայուն տարբերակը: Բոլոր թեստերն անցկացվել են երեքական անգամ:

Առաջին 2 թեստն անցկացվել է WebKit և Google պաշտոնական բենչմարկերով: Ըստ SunSpider թեստի Edge բրաուզերը 67 տոկոսով արագ է Chrome-ից: Ստուգման հեղինակը նշել է, որ դա տպավորիչ արդյունք է, սակայն չի հասնում ընկերության հայտարարած 112 տոկոսին: Ըստ Google Octane թեստի Microsoft բրաուզերը նույնպես առաջ է անցել Chrome-ից, սակայն ոչ թե 11, այլ 5 տոկոսով:

3-րդ և 4-րդ փորձարկումները կատարվել են Peacekeeper և Browsermark անկախ թեստերով: Ըստ Peacekeeper-ի, Google բրաուզերը 87 տոկոսով ավելի արագ էր, իսկ Browsermark թեստով` 66 տոկոսով արագ էր Edge բրաուզերից:

Թեստերի հեղինակը վստահում է Peacekeeper-ին, ուստի ենթադրել է, որ Chrome-ի արտադրողականությունը Edge-ից մեծ կլինի: Հատկապես, նշել է նա, HTML5-ի համար: Այնուամենայնիվ, արտադրողականության արդյունքները կարող են տարբերվել տարբեր նոութբուքերի համար:

Microsoft Edge-ը (Project Spartan) Microsoft ընկերության նոր բրաուզերն է, որը կոչված է փոխարինելու Internet Explorer-ը: Այն կմտնի Windows 10 կազմի մեջ Internet Explorer-ի հետ միասին, որը կմնա փոխադարձ համատեղելիության, կորպորատիվ հավելվածների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---