Պետերբուրգում անհայտ անձինք դանակահարել են հայաստանցի երիտասարդին20 հուլիսի 2015 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին ժամը 12:00-ի մոտակայքում Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում՝ «Լենինի պողոտա» մետրոյի կայարանում, 4 անհայտ տղամարդ հարձակվել է հայաստանաբնակ 21-ամյա երիտասարդի վրա: Ինչպես հայտնում է «Նեվսկիե նովոստի» պարբերականը, անհայտները ծակող հարվածներ են հասցրել զոհին, այնուհետև` թաքնվել: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ականատեսների, բոլոր հարձակվողները սլավոնական արտաքին են ունեցել: Նրանցից երկուսը մինչև գոտկատեղը մերկ են եղել: Հարձակվողներից մեկը բազմաթիվ սպիեր է ունեցել ձեռքերի վրա: Այժմ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են պատահարի հանգամանքները և որոնում հարձակվողներին: Ըստ «Սովա» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի, 2015-ի առաջին կեսին Ռուսաստանում բռնության 21 ակտ է կատարվել ազգային, կրոնական, սեքսուալ փոքրամասնությանը, երիտասարդական խմաբվորումներին պատկանելու հատկանիշով, ինչպես նաև անտուն մարդկանց վրա: Այս հարձակումը բռնության երկրորդ դեպքն է «ոչ սլավոնական» արտաքինով մարդու վրա Պետերբուրգում վերջին կես տարում` փետրվարի 27-ին երկու երիտասարդներ, որից մեկն անչափահաս էր, ծեծի ենթարկեցին Ուզբեկստանի 50-ամյա քաղաքացուն, որը հետո մահացավ հիվանդանոցում: Սկզբում որպես անզգուշությամբ սպանության հոդվածով հարուցված քրեական գործը հետագայում վերափոխվեց խուլիգանության մասին գործի: Ընդ որում, ընդհանուր առմամբ ռասիզմի և այլատյացության հողի վրա բռնության ակտերի վիճակագրությունը Ռուսաստանում նվազում է: 2007-ին հարձակումներից տուժել է 438 մարդ, 2014-ին` 94: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |