Չինաստանում 3D-տպիչի միջոցով սեյսմակայուն տուն են «տպել»

Չինաստանում 3D-տպիչի միջոցով սեյսմակայուն տուն են «տպել»

PanARMENIAN.Net - Եռաչափ տպագրությունը շենքերի շինարարության համար օգտագործելու գաղափարը նոր չէ. Նիդերլանդներում այդպիսի նախագիծ արդեն իսկ մշակվում է, 3D-տպիչի միջոցով կառուցված առաջին շենքը բարձրացնելու մտադրություն են հայտնել Դուբայի իշխանությունները: Մինչ այլ քաղաքներում մտադրվում են օգտագործել այդ տեխնոլոգիան շինարարության մեջ, չինական Zhuoda Group ընկերությանն արդեն հաջողվել է երկհարկանի տուն կառուցել գործարանի 3D-տպիչներով տպած մոդուլներով:

Ըստ հեղինակների հայտարարության, ստացված շենքն այնքան ամուր է, որ կարող է դիմանալ 9.0 մագնիտուդով երկրաշարժի: Տունը 90 տոկոսով բաղկացած է գործարանային մոդուլներից, որոնք տեղափոխվել են շինհրապարակ: Դրանք ընդամենը 6-ն են և յուրաքանչյուրի քաշը մոտ 100 կգ է քառակուսի մետր մակերեսի համար: Վերամբարձ կռունկի միջոցով դրանք հավաքվել են, կազմելով հյուրասենյակ, ննջարան, խոհանոց, լողասենյակ և մի քանի ծառայողական տարածքներ: Ամբողջ գործընթացը մոտ 3 ժամ է տևել, որից հետո լրագրողներին և հետաքրքրված հանրությանը ներս են հրավիրել` գնահատելու, թե ինչպիսին է շենքը ներսից:

Ըստ ընկերության ներկայացուցիչների, 500 քմ մակերեսով առանձնատունը կարելի է ամբողջությամբ տպել և հավաքել ընդամենը 15 օրում: Նախնական հաշվարկները ցույց են տվել, որ շենքը կարող է 150 տարի կանգուն մնալ անկախ եղանակային պայմաններից:

Նյութերի բաղադրությունն ու տեխնիկական որակները գաղտնի են պահվում, սակայն հայտնի է, որ դրանց համար ստացվել է ավելի քան 22 պատենտ, և որ, ի տարբերություն մյուս «տպված» տների, ցեմենտ չի օգտագործվում: Տան տանիքը պատրաստված է հրակայուն և ջրամեկուսիչ նյութից, որը գրեթե ենթակա չէ կոռոզիայի: Ներքին դեկորի տարրերը միայն մասնակիորեն են տպած տպիչով, թեև ընկերությունում հայտարարում են, որ կարող են ներքին հարդարանքը ևս ամբողջությամբ տպել:

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել