Հանրահայտ Զուբին Մեթայի ղեկավարությամբ Իսրայելի նվագախումբը՝ Երևանում

Հանրահայտ Զուբին Մեթայի ղեկավարությամբ Իսրայելի նվագախումբը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 3-ին ելույթ է ունենալու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` հանրահայտ դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Համերգը կայանալու է «Երևանյան hեռանկարներ» XVI միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, PanARMENIAN.Net ին տեղեկացրին փառատոնի մամուլի բաժնից:

Ծրագրում է Ռիխարդ Շտրաուսի «Թիլ Ուլենշպիգել» սիմֆոնիկ պոեմը, Արնոլդ Շյոնբերգի Կամերային սիմֆոնիան, Պյոտր Չայկովսկու «Պաթետիկ»՝ 6-րդ սիմֆոնիան:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհում լավագույններից է. այն արդեն մոտ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոններում։

Նվագախմբի ղեկավարն աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է, որը ելույթ է ունեցել 5 աշխարհամասի լավագույն բեմերում։ Նա աշխարհի այնպիսի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր» է, ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայիմ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլն։ Դիրիժորն արժանացել է բազմաթիվ տիտղոսների և մրցանակների: Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի:

2011-ին Մեթանի անվամբ աստղ է բացվել Հոլիվուդի հայտնի Փառքի ճեմուղում։

«Երևանյան հեռանկարներ» փառատոնը հիմնադրվել է 2000-ին և ընդհուպ մինչև 2010-ը կոչվում էր «21-ի հեռանկարներ»։ Այն անկախ Հայաստանի պատմության առաջին փառատոնն էր։ 2008-ից փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Դրա շրջանակում Հայաստանում ելույթ են ունենում համաշխարհային մակարդակի երաժիշտներ և կատարողներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---