Գիտնականները նույնականացրել են Ալեքսանդր Մակեդոնացու հոր աճյունը

Գիտնականները նույնականացրել են Ալեքսանդր Մակեդոնացու հոր աճյունը

PanARMENIAN.Net - Դեռևս 20-րդ դարի 70-ականներին հունական Վերգինա քաղաքի դամբարանում հայտնաբերվել էին թագավորական շիրիմներ, որտեղ հայտնաբերվել էին տղամարդու, կնոջ և նորածին երեխայի աճյուններ: Այդ ժամանակվանից ի վեր գլխավոր խնդիրն է որոշել, թե հատկապես որ ոսկրերն են պատկանում Ալեքսանդր Մակեդոնացու հորը` Ֆիլիպ Երկրորդին, որը ղեկավարել է երկիրը մ.թ.ա 359 թվականից:

Այժմ մարդաբաններին հաջողվել է նույնականացնել Ֆիլիպ Երկրորդի աճյունը: Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ իրականացված ոսկորների անալիզը վերջակետ դրեց այդ հարցում: Հետազոտողները հաստատեցին մակեդոնացի թագավորի ծնկի վնասվածքը, որը նա ստացել էր սկյութների հետ ճակատամարտում, ինչպես նաև հասակը` 180 սմ, որը «տպավորիչ էր այն դարաշրջանի համար»:

«Վերլուծության արդյունքում պարզվեց, որ հուղարկավորված տղամարդը մահացել է մոտավորապես 40 տարեկան հասակում: Նրա կողքին հուղարկավորվել է 18 տարեկան կին և նորածին երեխա` մոտավորապես 3-շաբաթական»,-ասել են մարդաբանները:

Գիտնականները եզրակացրել են, որ դա Ֆիլիպ Երկրորդի, նրա երիտասարդ տիկնոջ` Կլեոպատրայի, որը Ալեքսանդր Մակեդոնացու խորթ մայրն էր, և նրանց երեխայի դամբարանն է: Ըստ պատմական վարկածներից մեկի, նորապսակների մահը Ֆիլիպի նախկին կնոջ` Օլիմպիադայի ձեռքի գործն էր, որն այդ կերպ վրեժխնդիր է եղել դավաճան ամուսնուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---