6 հոկտեմբերի 2006 - 17:33 AMT
Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը «գլխացավանք է» Շվեդիայի արդարադատության նախարարի համար
«Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ նախատեսող շվեդական օրինագիծը բարդ իրավիճակի մեջ է դնում խոսքի ազատությունը»,- Անկարայում հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարար Քրիստոֆ Բլոչերը իր թուրք գործընկեր Չեմիլ Չիչեկի հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Տվյալ օրինագծի եւ խոսքի ազատության միջեւ երկընտրանք կա: Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը գլխացավանք է մեզ համար»,- հայտարարել է Քրիստոֆ Բլոչերը, հայտարարում է «Zaman» թերթը: