Էքստրեմալները կկարողանան վաճառել իրենց տեսանյութերը GoPro նոր ծառայության միջոցով

Էքստրեմալները կկարողանան վաճառել իրենց տեսանյութերը GoPro նոր ծառայության միջոցով

PanARMENIAN.Net - Վերջերս էքշն-տեսախցիկների աշխարհի ամենախոշոր արտադրող GoPro ընկերությունն առաջարկեց նոր սերնդի HERO4 Session սարքեր: Լինելով շուկայի այդ սեգմենտի գլխավոր նորարարը` ընկերությունը շարունակում է ընդլայնել իր տեսականին ու ծառայությունները, որոնք նախատեսված են էքստրիմի սիրահարների համար: Արտադրողը հայտարարեց բովանդակության արտոնագրման պորտալի գործարկման մասին, որտեղ գովազդային ընկերությունները կկարողանան գնել էքստրեմալների տեսահոլովակների օգտագործման իրավունքները իրենց նյութերում օգտագործելու համար:

Ըստ AdWeek ռեսուրսի տվյալների, այժմ կայքում ներկայացված է ամատորների և պրոֆեսիոնալ տեսագրողների մոտ 600 աշխատանք: Տեսագրության գինը սկսվում է 1000 ԱՄՆ դոլար նիշից և ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ նպատակով է օգտագործվելու կոնտենտը: GoPro-ն փաստացի կիրառում է տարածում ստացած ֆոտոբանկերի աշխատանքի մոդելը, իսկ պորտալը հասանելի կլինի միայն հավանություն ստացած մեդիաընկերությունների համար:

Պորտալը թույլ կտա արագ գտնել անհրաժեշտ տեսանյութը բանալի բառերի օգնությամբ, գործում է նաև ճանաչողական դիտման գործառույթը և նույնիսկ բովանդակության բեռնումը գնումից առաջ կատարվում է անհրաժեշտ ձևաչափով: GoPro-ի ներկայացուցիչները չեն նշում հեղինակներին փոխանցումների չափը, սակայն ակտիվ հանգստի սիրահարները չպետք է որ անտեսեն լրացուցիչ վաստակի հնարավորությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---