Ամերիաբանկն այլընտրանքային սպասարկում է առաջարկում հաճախորդներին

Ամերիաբանկն այլընտրանքային սպասարկում է առաջարկում հաճախորդներին

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը նոր հնարավորություն է ստեղծել հեռահար ծառայություններից օգտվողների համար: Մինչև սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդներն Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը կարող են միանալ անվճար:

Ամերիա Հեռախոսային Բանկինգը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու կատարել մի շարք գործարքներ` զանագահարելով 561111 հեռախոսահամարով և համապատասխան հանձնարարական ներկայացնելով Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին: Հեռախոսային Բանկինգի միջոցով հնարավոր է մասնավորապես իրականացնել ներբանկային փոխանցումներ սեփական հաշիվների միջև և այլ հաճախորդների հաշիվներին, արտարժույթի անկանխիկ փոխանակում, միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլ գործարքներ: Ծառայության միջոցով հնարավոր է նաև ստանալ ձայնային տեղեկատվություն բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների ու շրջանառության, վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի, ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ, ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է նոր` արագ և հարմարավետ լուծումներ հեռահար բանկինգի տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումներն այսուհետ հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ և Ամերիա Մոբայլ բանկինգ համակարգերի, հեռախոսակապի` Ամերիա Հեռախոսային բանկինգի, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատների և պարբերական հանձնարարականների միջոցով (լրացնելով կոմունալ վճարումների պարբերական գանձման հայտ` կոմունալ վճարումները յուրաքանչյուր ամիս ավտոմատ կերպով գանձվում են):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---