6 հոկտեմբերի 2006 - 18:36 AMT
Ղարաբաղի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրության օրինագիծը
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրության օրինագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը կներկայցավի հասարակությանը հանրային քննարկման համար: Մասնավորապես, նախատեսվում է հրատարակել ԼՂՀ Սահմանադրության օրինագիծը` հայերեն եւ ռուսերեն լեզուներով, «Ազատ Արցախ» հանրապետական թերթում` ավելի քան 7 հազար տպաքանակով: Քննարկման ընթացքում հնչեցրած ռաջարկներն ու դիտողությունները կընդհանրացվեն եւ կներկայացվեն Ազգային ժողովի պատգամավորների դիտարկմանը, ինչի համար ուղիղ երկու շաբաթից նորից լիագումար նիստ կգումարվի, հայտնում է Դե-Ֆակտոն: