Թուրքիայում վերակառուցելու են հայկական Սբ Գևորգ եկեղեցին

Թուրքիայում վերակառուցելու են հայկական Սբ Գևորգ եկեղեցին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բինգյոլ նահանգի Չանաքչի գյուղում գտնվող Սբ Գևորգ հայկական եկեղեցին վերակառուցվելու է Էրզրումի մշակութային արժեքների պահպանության շրջանային կառույցի որոշմամբ։ Այս մասին տեղեկացնում է Բինգյոլի նահանգապետարանը:

Փլուզման վտանգի առաջ կանգնած եկեղեցին, որը, ենթադրաբար, ավելի քան 250 տարվա պատմություն ունի, անխնամ մնալու հետևանքով գրեթե ավերվել է: Չանաքչըի գյուղապետ Մեհմեթ Ասալը հայտարարել էր, որ եկեղեցին շտապ վերակառուցման կարիք ունի, հակառակ դեպքում կփլուզվի և կվնասի հարակից տներին:

Գյուղապետի բողոքից հետո նահանգապետարանն այդ մասին տեղյակ է պահել մշակութային արժեքների պահպանման շրջանային կառույցին, և վերջինս եկեղեցին վերակառուցելու որոշում է կայացրել, թուրքական Hye Tert-ին հղումով գրում է Tert.am-ը:

Օգոստոսի 8-ին Թուրքիայում վերաբացվելու է մեկ այլ հայկական եկեղեցի՝ Ստամբուլի Քարթար շրջանում գտնվող XVIII դարի Սբ Նշանը: Ստամբուլի արվարձանում գտնվող եկեղեցին, որը գործել է 1776-ից, փակվել էր 2 տարի առաջ՝ հայ համայնքի թվի պակասելու և վերանորոգման աշխատանքների հետևանքով: Այժմ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---