Հյուսիսային Կորեան ավարտում է ամենամեծ հրթիռների համար նախատեսված հարթակի կառուցումը

Հյուսիսային Կորեան ավարտում է ամենամեծ հրթիռների համար նախատեսված հարթակի կառուցումը

PanARMENIAN.Net - 2012-ին «Ինհա-3» հրթիռը ուղեծիր դուրս բերեց առաջին հյուսիսկորեական արբանյակը` դա հաստատեցին ԱՄՆ փորձագետները: Կրող հրթիռի երկարությունը 31 մետր էր: Այժմ Հյուսիսային Կորեան պատրաստվում է հրթիռի գործարկմանը, որը կարող է 2 անգամ գերազանցել «Ինհա-3»-ի տվյալները: Գործարկման հարթակի բարձրությունը 67 մետր է` այն կառուցվել է արդեն գոյություն ունեցող 50-մետրանոց կառույցի հենքի վրա: Ըստ աղբյուրների, շինարարությունը մոտենում է ավարտին:

Փորձագետները կարծում են, որ հրթիռը կարող է գործարկվել Կորեայի Աշխատանքային կուսակցության 70-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, որը նշվելու է հոկտեմբերի 10-ին: Հանդիսությունները կանցնեն մեծ շուքով: Աղբյուրը Հարավային Կորեայի հետախուզական գերատեսչությունում հայտնել է, որ ցուցադրական միջոցառումներից մեկը լինելու է նոր արհեստական արբանյակի դուրսբերումը ուղեծիր: Հենց այդ նպատակով էլ կառուցվում է հարթակը: Ասվում է նաև, որ ըստ ամենայնի, Փհենյանի գործարաններից մեկը համապատասխան հրթիռ է կառուցում:

Քանի որ Հյուսիսային Կորեան հրաժարվել է դադարեցնել միջուկային մշակումները, ՄԱԿ ԱԽ-ն արգելել է նրան բալիստիկ հրթիռների գործարկումը: Սակայն երկրի ղեկավարությունը վճռական է տրամադրված հրթիռային ծրագրի շրջանակում մեկնարկների իրագործման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---