Աղբյուր. Xiaomi-ն մատչելի «խելացի» ժամացույց կներկայացնի

Աղբյուր. Xiaomi-ն մատչելի «խելացի» ժամացույց կներկայացնի

PanARMENIAN.Net - Աշխարհում սմարթֆոնների թվով երրորդ արտադրող, չինական Xiaomi ընկերությունն ընդգրկվել է 2015-ի առաջին եռամսյակի կրվող գաջեթների խոշորագույն մատակարարների եռյակում: Ինչպես պնդում են չինական աղբյուրները, ընկերությունը մտադիր չէ բավարարվել այսքանով և էլ ավելի կընդլայնի իր ներկայությունը շուկայում` թողարկելով իր առաջին «խելացի» ժամացույցը:

Նորույթը կհայտնվի վաճառքում 2015-ի նոյեմբերին և մատչելի կլինի` արժենալով ընդամենը 96 դոլար (մոտ 46 հազար դրամ գործող փոխարժեքով): Ժամացույցի հիմքում Qualcomm Snapdragon 410 ապարատային հարթակն է 4-միջուկանի պրոցեսորով և 512 Մբայթ օպերատիվ հիշողությամբ:

Xiaomi-ի «խելացի» ժամացույցների գնորդները կստանան 4 Գբայթ ներքին կուտակիչ, զարկերակաչափ և 1,3-դյույմանոց դիսփլեյ: Ճիշտ է, աղբյուրները ոչինչ չեն ասում էկրանի ձևի մասին, ոչ էլ ժամացույցի դիզայնի մասին: Այժմ Xiaomi-ի տրամադրության տակ է միայն մեկ կրվող գաջեթ` 15-դոլարանոց Mi Band թևնոցը, որը և թույլ տվեց ընկերությանը երկրորդ տեղը զբաղեցնել կրվող էլեկտրոնիկայի խոշորագույն մատակարարների ցանկում 2015-ի 1-ին եռամսյակի տվյալներով:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---