Մատենադարանը համալրվել է իրանահայ հայտնի արվեստագետների գործերով22 հուլիսի 2015 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուն համալրվել է միջազգային արվեստում հայտնի իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի աշխատանքներով: Նվիրատվության հեղինակը նրանց ժառանգորդ՝ Էմմանուել Սևրուգյանն է: 2014-ի սեպտեմբերին Մատենադարանը համաձայնագիր էր կնքել Գերմանիայի քաղաքացի, 90-ամյա Սևրուգյանի հետ, ըստ որի նա նվիրաբերում է իր հորից և պապից ժառանգած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները՝ 100-ից ավելի նմուշներ: Սևրուգինների աշխատանքները ցուցադրված են աշխարհի հայտնի թանգարաններում: Նրանց արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս տեսել մի քանի ալբոմներ: Հավաքածուն հանրությանը ներկայացնելու համար Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ կազմակերպել, այդ թվում՝ թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև ալբոմներ հրատարակել: Ծրագրվում է թեմատիկ սեմինար անցկացնել: Մատենադարանում կարևորում են նաև հավաքածուների ամբողջական, համապարփակ ուսումնասիրումը, գիտական շրջանառության դրվելը և ուսումնասիրող-հետազոտողներին հասանելի դարձնելը: Սևրուգյանի գործերը, հատկապես՝ մանրանկարները, հինարևելյան մշակույթով են ոգեշնչված: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |