Աղբյուր. Microsoft-ի առաջատար սմարթֆոնները կարտադրվեն տարբեր կորպուսներով

Աղբյուր. Microsoft-ի առաջատար սմարթֆոնները կարտադրվեն տարբեր կորպուսներով

PanARMENIAN.Net - Ամերիկյան Microsoft ընկերությունը պատմության մեջ ամենամեծ զուտ վնասն է արձանագրել` $3,2 մլրդ: Ֆինանսական խնդիրներն առաջացել են Nokia բջջային բաժնի հազարավոր աշխատակիցներին աշխատանքից ազատելուն և 7,5 մլրդ դոլարի ակտիվների դուրսգրման ֆոնին: Սակայն, կարծես չնայած ֆինանսական խնդիրներին, թվային հսկան մտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել բջջային բիզնեսից:

Ներքին աղբյուրները ընկերությունում հայտնում են, որ Microsoft-ը մտադիր է հանրությանը միանգամից 2 առաջատար սմարթֆոն ներկայացնել: Նորույթներից մեկը կդառնա պլաստիկե կորպուսով սարքը, հիմնված Snapdragon 810 հզոր ապարատային հարթակի վրա և հագեցած ծիածանաթաղանթի սկաներով և USB-C-ով: USB, HDMI պորտերով և USB-C նորույթով հատուկ դոկ-կայանի շնորհիվ ապահովվում է Continuum գործառույթը: Իսկ սմարթֆոնի գինը կլինի մոտ 600 եվրո:

Continuum-ը հարմարեցնում է սմարթֆոնի ինտերֆեյսը դիսփլեյի անհրաժեշտ չափին: Գործիքը թույլ է տալիս միացնել սմարթֆոնը կամ պլանշետը, որն աշխատում է Windows 10-ի հիմքի վրա, հեռուստացույցի պանելին կամ արտաքին մոնիտորին, ինչպես նաև մկնիկին կամ ստեղնաշարին Bluetooth-ի միջոցով: Արդյունքում բջջային սարքը վերածվում է լիարժեք անհատական համակարգչի: Բջջային սարքի տնային էկրանը (Desktop) կրկնօրինակվում է արտաքին դիսփլեյի վրա «Գործարկում» ստանդարտ մենյուի տեղում, քանի որ սմարթֆոնների և անհատական համակարգիչների հավելվածները ծածկագրի նույն հիմքն ունեն, դրանք գործում են որպես անհատական համակարգչի սովորական ծրագրեր:

Երկրորդ սարքը ավելի բարձրակարգ է, հայտնի է Surface phone անունով: Սմարթֆոնն ունի ալյումինե կորպուս: Այն կհայտնվի վաճառքում առաջին սմարթֆոնի ռելիզից մի քանի ամիս անց և, հավանաբար, հիմնված կլինի Intel պրոցեսորի վրա: Ընդ որում արժեքը, ինչպես ասում են աղբյուրները, գերազանցում է iPhone-ի գինը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---