ԱՄՆ-ն կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին

ԱՄՆ-ն կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյան Նահանգներն իր աջակցությունը կցուցաբերի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: Նման հայտարարություն են արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյանները տեղի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, հաղորդում է Հայ դատի գրասենյակը:

«Հանդիպումը մեզ հնարավորություն է տվել կարծիքներ փոխանակել և սիրիահայերի մարտահրավերներին իրական լուծումներ մշակել»,- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ գոյություն ունի լուրջ հակասություն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի փախստականներին տրամադրվող օգնության չափերի և սիրիահայերին այդ օգնության ընդամենը չնչին մասի բաժին հասնելու հետ կապված:

Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Միացյալ Նահանգների դիվանագետները կոչ են արել համայնքի ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնցով ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը փախստական են դարձել սիրիական տարածքում, 2 մլն՝ մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 մլն:

2011-ից մինչև այսօր ԱՄՆ-ի՝ Սիրիային տրամադրած հումանիտար ընդհանուր օգնությունը կազմել է ավելի քան $4 մլրդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---