Associated Press-ի հսկայական արխիվը կտեղափոխվի YouTube

Associated Press-ի հսկայական արխիվը կտեղափոխվի YouTube

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենամեծ միջազգային լրատվական տեղեկատվական գործակալություններից մեկը` Associated Press-ը և կինոհանդեսներ թողարկող British Movietone-ը իրենց պատմական արխիվները կտեղադրեն YouTube-ում: Արխիվները հասանելի կլինեն անվճար, սակայն գործակալությունում կարծում են, որ դա կօգնի Associated Press-ին եկամուտ ստանալ տեսանյութերի օգտագործման արտոնագրերի վաճառքից:

Ներկայումս երկու ալիքն էլ արդեն գործում է, սակայն բովանդակության համալրման գործընթացը դեռ ավարտված չէ: Արխիվները թույլ կտան դիտել ավելի քան 550.000 հոլովակ ավելի քան 1 մլն րոպե ընդհանուր տևողությամբ: Դրանք և կինոհանդեսներ են, և ուղղակի լրատվական սյուժեներ:

Առաջին նյութը թվագրված է 1895 թ.: Սյուժեներում լուսաբանվող թեմաներից են 1906 թ. երկրաշարժը Սան Ֆրանցիսկոյում, 1941 թ. հարձակումը Փիրլ Հարբորի վրա, Մերիլին Մոնրոյի այցը Լոնդոն 1950-ականներին և մոդել Թվիգիի մասնակցությամբ նորձևության ցուցադրությունները:

Associated Press գործակալությունը հիմնվել է 1846 թ. Նյու Յորքում որպես թերթերի հրատարակությամբ զբաղվող 5 հրատարակչությունների միավորում, որի նպատակն էր պոնի-էքսպրես երթուղու ստեղծումը` Ալաբամա նահանգով Մեքսիկական պատերազմի մասին լուրերն ավելի արագ հյուսիս հասցնելու համար: Կոոպերատիվի ստեղծումը պայմանավորված էր նաև Եվրոպայի նորությունները օպերատիվ կերպով ստանալու անհրաժեշտությամբ (նախկինում նորությունները Ամերիկա էին հասնում 20 օր ուշացումով):

1970-ին ընկերությունում աշխատում էր 100 000 մարդ: 1978-ին ընկերությունը «Յունայթեդ փրես ինթերնեշնել» ընկերության հետ միասին մենաշնորհ ստացավ ԱՄՆ-ում տեղեկատվության տարածման գործում` սպասարկելով թերթերի 2/3, ավելի քան 3 հազար ռադիո-և հեռուստակայան ԱՄՆ-ում և մոտ 4 հազար արտասահմանյան պարբերականներ: AP-ն ունի «Դոու Ջոնսի» տնտեսական և կոմերցիոն ծառայություն, ինչպես նաև ֆոտո-, հեռուստա- և ռադիոծառայություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---