7 հոկտեմբերի 2006 - 14:39 AMT
Ապրիլի 24-ը Արգենտինայում կարող է հռչակվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Բացառված չէ, որ ապրիլի 24-ը Արգենտինայում կարող է պետականորեն հռչակվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Նրա խոսքերով, տեղական հայ համայնքը լուրջ աշխատանք է տանում այդ ուղղությամբ, այդ թվում եւ տարբեր նահանգների ներկայացուցիչների հետ երկրի Սենատում: Վերջին մեկ ամսվա ընթացքում Արգենտինայի երկու հիմնական նահանգներ Բուենոս Այրեսը եւ Կորդովան ապրիլի 24-ը հռչակել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ըստ նահանգներում ընդունված օրենքի, Հայոց ցեղասպանության թեման ընգրկվել է կրթական ծրագրում: Բացի այդ, Բուենոս-Այրես քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության օր, հայտնում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը: