Թուրքիան 150 կմ-անոց պատ կկառուցի Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան 150 կմ-անոց պատ կկառուցի Սիրիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները մոդուլային պատ են կառուցելու Սիրիայի հետ սահմանին Սուրուչում 32 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո, հայտնել է Reuters գործակալությունը Թուրքիայի կառավարությունում սեփական աղբյուրներին հղումով:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա:

«Հայտնաբերվել են սահմանի խոցելի հատվածները, որոնց կտրվի նախապատվությունը և միջոցներ կձեռնարկվեն բոլոր տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ»,-ասել է Թուրքիայի վարչապետի տեղակալ Առինչ Բյուլենթը, որը նման հայտարարություն է արել նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ:

Պաշտոնյան հայտնել է գործակալությանը, որ սահմանի երկայնքով 150 կմ երկարությամբ մոդուլային պատ կկառուցվի, որը կարելի է քանդել ու հավաքել, որտեղ ասես: Որոշ տեղերում կամրացվի փշալարը:

118 կմ հավտածի վրա իշխանությունները լուսարձակներ կտեղադրեն և կվերանորոգեն սահմանային ճանապարհները: Այս ամենն, ըստ պաշտոնյայի, կարժենա մոտ $86 մլն:

Թուրքիայի ԶՈւ-ն արդեն 365 կմ երկարությամբ խրամատ է փորում Սիրիայի հետ սահմանին և արդեն տեղակայել է անօդաչու սարքերի և այլ հետախուզական թռչող սարքերի 90%-ը: Սահմանամերձ տարածքները հսկող ռազմական տեխնիկայի կեսից ավելին տեղակայվել է Սիրիայի հետ սահմանին: Նույնը վերաբերում է նաև զինծառայողներին` մոտ 20 հազարը կտեղակայվի սահմանի այդ հատվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին մահապարտ ահաբեկիչը կլաստերային ռումբ պայթեցրեց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում: Առնվազն 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին վիրավորվեց: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---